![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/257195.png&w=300&h=200&mt=1701937744)
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ արտահերթ նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի փետրվարի 7-ին։
Հրամանի տեքստը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է ապահովել արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը։
Վերջին անգամ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվել են 2018 թվականի գարնանը։ Օրենքի համաձայն՝ Ադրբեջանի նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով։