տրությունները, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։
Ընտրությունները կհամարվեն կայացած, եթե քվեարկությանը մասնակցի գրանցված ընտրողների կեսից ավելին։ Երկրի ղեկավարը կընտրվի, եթե ընտրողների կեսից ավելին քվեարկի թեկնածուի օգտին։
Հինգ մարդ գրանցվել է որպես նախագահի թեկնածու՝ Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սվետլանա Տիխանովսկայան և Սերգեյ Չերեչենը։ ԿԸՀ-ում ձևավորվել է 153 տարածաշրջանային և 5723 տեղական ընտրահանձնաժողով։ Ձևավորվել է քվեարկության համար 5767 տեղամաս, այդ թվում՝ հանգստյան տներում, հիվադանոցներում և այլ վայրերում, 13-ը՝ զորամասերում, 44-ը՝ Բելառուսի սահմաններից դուրս։ Ընտրություններին կարող է մասնակցել 6 836 585 մարդ,
ընթացքին կհետևի 248 միջազգային և շուրջ 50 հազար ազգային դիտորդական ընկերություն և անհատ։