Բելառուսում այսօր նախագահական ընտրությունն են: Տեղի ժամանակով 08:00-ին Բելառուսի Հանրապետությունում բացվել է ավելի քան 6 100 ընտրատեղամաս: Նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում են Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Սերգեյ Գայդուկևիչը, «Ասա ճշմարտությունը» քաղաքացիական շարժման ներկայացուցիչ Տատյանա Կորոտկևիչը, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Բելառուսի հայրենասիրական կուսակցության նախագահ Նիկոլայ Ուլախովիչը:

 

Գործող նախագահ Լուկաշենկոն, ով հաղթել է 1994, 2001, 2006 և 2010 թվականների ընտրություններում, մտադիր է քվեարկության արդյունքում 5-րդ անգամ անընդմեջ գլխավորել Բելառուսը. գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Տեղեկատվության նախարարության տվյալներով՝ բելառուսական ընտրությունները կլուսաբանի 940 լրագրող՝ 30 երկրից: Երկրի ներքին գործերի նախարարի հրամանի համաձայն՝ ոստիկանության աշխատակիցներն ընտրությունների ընթացքում կանցնեն խստացված ծառայության: Ընտրական տեղամասերն էլ վերցված են շուրջօրյա պաշտպանության տակ: