Մեդիամաքս-ը կազմել է ս.թ. փետրվարի 13-ի դրությամբ թեկնածուների նախընտրական հիմնադրամների չափերի նշումով աղյուսակ' հիմնված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների վրա: Նշված գումարների մեզ մասը նույն ամսաթվի դրությամբ արդեն ծախսվել էր, ինչը տրամաբանական էր, քանի որ քարոզարշավի ավարտին մնում էր 3 օր:
Թեկնածու
Նախընտրական հիմնադրամի չափը (ՀՀ դրամ)
Ս. Սարգսյան
102 049 600
Ր. Հովհաննիսյան
82 000 000
Հ. Բագրատյան
11 300 000
Ա. Ղուկասյան
4 378 240
Պ. Հայրիկյան
1 024 000
Վ. Սեդրակյան
700 000
Ա. Մելիքյան
0
ԸՆԴԱՄԵՆԸ
201 451 840
Կարող ենք եզրակացնել, որ 2013թ. նախագահական ընտրությունների «հրապարակային» արժեքը շուրջ 200 մլն դրամ է կամ $492 հազ., թեեւ ծախսերի իրական թիվը կարող է էապես գերազանցել նշվածը:
Քարոզարշավի մեկնարկին քննարկման լայն առարկա դարձած 8 մլն դրամի ընտրագրավները, որոնք պետք է վճարեին թեկնածուները, վերադարձվելու են միայն այն թեկնածուներին, որոնք կստանան ձայների առնվազն 5%-ը:
Չվերադարձվող ընտրագրավները փոխանցվում են պետբյուջե, ինչը, թերեւս, ընտրությունների միակ դրական կողմն է պետական ֆինանսների համար: 2013թ. նախագահական ընտրությունների կազմակերպման համար պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 148 մլն 677.7 հազ. դրամ կամ $2.8 մլն:
Համեմատության համար նշենք, որ բնակարանային շինարարությանն այս տարի պետբյուջեից հատկացվել է 10 անգամ փոքր գումար: