Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության հարցման համաձայն, Սերժ Սարգսյանը նախագահի ընտրությանը կստանա 68,6 տոկոս ձայն: «Ամենայն հայոց սոցիոլոգի» տվյալներով, Սերժ Սարգսյանի օգտին պատրաստ է քվեարկել կողմնորոշված ընտրողների 72 տոկոսը: Քանի՞ տոկոս է ուզում Սերժ Սարգսյանը: Ի վերջո, ի՞նչ է անելու նա այդ տոկոսները: Բանը զուտ անձնական փառասիրությո՞ւնն է, որ Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին ցույց տա, թե որտեղ են «ձմեռում խեցգետինները» կամ նախկին նախագահները, թե՞ տոկոսներն ունենալու են տնտեսական կամ քաղաքական պրակտիկ նշանակություն: Դժվար է ասել: Իր նախագահական գործունեության հնգամյակի ընթացքում Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ փառասիրությունն իր համար ամենեւին երկրորդական բան չէ:
Միեւնույն ժամանակ, Սարգսյանի գործունեության հիմքն անկասկած հաշվարկն է՝ պրագմատիկ, գուցե դանդաղ, բայց գրեթե անվրեպ հաշվարկը: Այդ իմաստով, եթե 68-72 տոկոսի սահմանում կա փառասիրություն, ապա հաշվարկը թերեւս դրանից պակաս չէ: Այսինքն, Սերժ Սարգսյանին ըստ ամենայնի այդ տոկոսները պետք են ոչ միայն անձնական գերազանցության, այլ նաեւ հետագա քաղաքական գործունեության համար: Նախ, նա կարծես թե մտադիր է ամեն ինչ ավարտել մեկ փուլով: Երբ Սերժ Սարգսյանը մեկ փուլի գնաց 2008 թվականին, դա միանգամայն տրամաբանական ու պարզ է: Բանն այն չէ, որ իրավիճակը լարված էր: Խնդիրն այն էր, որ նա իշխանություն ստացող նախագահ էր, իսկ որքան շատ լինեին ստանալու փուլերը, այդքան շատ էր նա ստիպված լինելու զիջել փոխանցողին՝ Ռոբերտ Քոչարյանին: Իսկ 2008-ին արդեն իսկ մի փուլ եղել էր՝ 2007 թվականի խորհրդարանի ընտրությունը: Երկրորդ փուլը նախագահի ընտրությունն էր, ու եթե այն եւս մեկ փուլ ունենար, ապա դա կնշանակեր երեք փուլ:
Այսինքն, Սերժ Սարգսյանը դեռեւս ընտրարշավից առաջ էր որոշել, որ ամեն ինչ պետք է ավարտել նախագահի ընտրության մեկ փուլով: Ավելին, ամենեւին պետք չէ բացառել, որ Ռոբերտ Քոչարյանը դեմ չէր լինի Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ պայմանավորվել երկրորդ փուլի հարցում: Բայց Սերժ Սարգսյանի համար պարզ էր, որ այդ պայմանավորվածությունը լինելու էր իր հաշվին: Ամենեւին պատահական չէր ընտրական թոհուբոհից հետո Մոսկվայում Պուտինին նախագահի ընտրությանն աջակցելու համար Սերժ Սարգսյանի հրապարակավ շնորհակալություն հայտնելը: Նրան փաստացի հաջողվել էր համոզել Պուտինին, որ երկրորդ փուլն ավելորդ է եւ վտանգավոր:
Պատահական չէ նաեւ, որ տարիներ անց Ռոբերտ Քոչարյանը ակնարկեց՝ հայտնվելով ծանր քաղաքական դրության մեջ, որ Մարտի 1-ին մարդիկ սպանվել են այն հատվածներում, ուր ոչ ընդդիմությունն էր վերահսկում, ոչ իշխանությունը: Հիմա, ֆորմալ առումով, Սերժ Սարգսյանն իհարկե իշխանություն վերցնելու խնդիր չունի, այսինքն ոչ ոք նրան ոչինչ չի փոխանցելու: Հետեւաբար նա կարող է իրեն թույլ տալ երկրորդ փուլ, այդպիսով նաեւ «մրցակցային եւ ժողովրդավարական ընտրություն», նաեւ քաղաքական ստատուս-քվոյի առումով հետագա մանեւրի հնարավորություններ նախագահի ընտրության արդյունքի հիման վրա:
Առանցքային նշանակությունն իհարկե այն է, թե ինչպիսին կլինի արտաքին աշխարհի վերաբերմունքը: Եթե միջազգային հանրությունը կարեւոր համարեց երկրորդ փուլը, ապա Սերժ Սարգսյանը կգնա դրան: Եթե այդ հարցը միջազգային հանրության համար կարեւոր չեղավ, ապա Սերժ Սարգսյանն անձամբ բնականաբար շահագրգռված կլինի ամեն ինչ ավարտել առաջին փուլով, քանի որ ներքին կաշկանդող գործոններ դրա համար չկան:
Միջազգային հանրության համար, հարցն իհարկե կարեւոր է ոչ թե զուտ տեխնիկական-ձեւական առումով, այլ հետագա զարգացումների տրամաբանության: Երկրորդ փուլը՝ համապատասխան մրցակից թեկնածուով, արդեն առավել զգալի քայլ է ներքաղաքական ստատուս-քվոյի փոփոխության տեսանկյունից: Իսկ ով էլ դուրս գա երկրորդ փուլ, փաստացի հանդիսանալու է այսպես ասած արեւմտյան ուղղության քաղաքական ուժ, քանի որ «ռուսական գիծը» հետ է քաշվել:
Դա կարող է նոր տրանսֆորմացիայի բերել քաղաքական դաշտում՝ անհրաժեշտ PR տեխնոլոգիաներ գործածելու դեպքում, եւ էապես փոխել Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոյի այսպես ասած արտաքին վեկտորը, երբ կլինի ոչ թե դիվերսիֆիկացման կուրսի մեջ գտնվող իշխանություն եւ «ռուսական գծի» ընդդիմություն ու այլընտրանք, այլ դիվերսիֆիկացման կուրսի իշխանություն եւ արեւմտյան վեկտորի ընդդիմություն:
Բայց, այդ հեռանկարին կարող է ընդդիմանալ Ռուսաստանը, երկրորդ փուլը դիտարկելով ստրատեգիական մարտահրավեր իր համար: Այդ դեպքում Սարգսյանի համար իսկապես բարդ կլինի: Կամ Արեւմուտքն իր վրա կվերցնի Ռուսաստանի համաձայնության խնդիրը, կամ Սերժ Սարգսյանը ստիպված կլինի Արեւմուտքի առաջ իր վրա վերցնել ներքին նոր պարտավարություններ կամ դրանց նոր ժամկետներ, փոխարենը ստանալ մոտ 70 տոկոսանոց առաջին փուլի իրավունք, հետո նաեւ Արեւմուտքի ֆինանսական աջակցությունը ստանալու համար:
Առաջին փուլի իրավունքը
9:25 - 26.Հունվար.2013
Առաջարկում ենք նաև
29/01/13 16:33
Հանրության 99,9 տոկոսը Սերժ Սարգսյանին է ընտրելու...
28/01/13 19:20
Ահա Սերժ Սարգսյանի «հավատափոխված» ու «ապահովող» շրջապատը....
23/01/13 00:55
Պայքար, պայքար՝ մինչև Սերժ
22/01/13 00:49
Սերժ Սարգսյանը` Գագիկ Ծառուկյանի կերպարով (տեսանյութ)
20/01/13 23:33
8 միլիոն դրամանոց Հայաստան
09/07/24 08:36
Ի՞նչ ռիսկեր կարող են լինել Հայաստանի համար Իրանի նախագահական ընտրությունների արդյունքում. «Փաստ»
20/05/24 09:35
Իրանի նախագահի լիազորությունները կփոխանցվեն առաջին փոխնախագահին. նախագահական ընտրություններ կանցկացվեն
01/11/17 17:00
Հայաստանի զինված ուժերը համարվում են երկրի անվտանգության առաջին երաշխավորը. Սերժ Սարգսյան
16/10/16 16:22
25 տարի առաջ այս օրը' Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ տեղի էին ունենում նախագահական ընտրություններ (ֆոտո)
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան