Այսօր Լեհաստանում տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Պետության նախագահի պաշտոնին հավակնում են գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին և ընդդիմադիր`«Օրենք և արդարություն» կուսակցության թեկնածու Անջեյ Դուդան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ, պետական ընտրական հանձնաժողովում հայտնել են, որ երկրորդ փուլը տեղի կունենա միևնույն ընտրատեղամասերում և միևնույն պայմաններով, ինչ առաջինը: Առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 9-ը երկրում և դրանից դուրս բաց կլինեն ավելի քան 27 հազար ընտրատեղամասեր:
Քվեարկության արդյունքները պաշտոնապես կհայտարարվեն երկուշաբթի երեկոյան կամ երեքշաբթի առավոտյան: