Ինչպես հայտնում է ria.ru-ն, Սլովակիայում անցկացվող նախագահական ընտրություններում, առաջին փուլի արդյունքներով, առաջատար է երկրի վարչապետ և իշխող սոցիալ-դեմոկրատական Smer-SD կուսակցության նախագահ Ռոբերտ Ֆիցոն:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ Ֆիցոն տեղամասերի 97.7 %-ի տվյալների մշակումից հետո հավաքել է ձայների 28 %-ը, իսկ Անդրեյ Կիսկան՝ 24 %-ը: Ֆիցոն և Կիսկան երկրորդ փուլ են անցնում, որը տեղի կունենա մարտի 29-ին:

 

Ինչպես սպասվում է, առաջին փուլի արդյունքները պաշտոնապես կհայտարարվեն մարտի 16-ին: