Ավարտվել է Վրաստանի հետ Եվրամիության վիզային ռեժիմի ազատականացման առաջին փուլը: Կողմերը պատրաստ են անցնել հաջորդ փուլին: Այս մասին հայտնել է News Georgia-ն՝ վկայակոչելով Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեին:
Նախօրեին Եվրահանձնաժողովը հրապարակել է Վրաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված գործողությունների պլանի իրագործման երկրորդ հաշվետվությունը, որում նշված է եղել, որ Վրաստանը կատարել է առաջին փուլի պահանջները:
Փանջիկիձեն ասել է, որ սա առաջին քայլն է Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի հաստատման ուղղությամբ, և Եվրահանձնաժողովը բարձր է գնահատել դրան ուղղված Վրաստանի քայլերը։