Մեդիամաքս-ը տեղեկացնում է, որ այս մասին ասվում է նոյեմբերի 22-ին Վաշինգտոնում կայացած հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի արդյունքներով Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:
«Նիստի մասնակիցները քննարկեցին վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի մեկնարկի հետ կապված հարցեր, որի նպատակն է վերացնել վիզային ռեժիմը ԱՄՆ քաղաքացիների համար եւ 10 տարվա բազմակի վիզաներ սահմանել ՀՀ քաղաքացիների համար:
ԱՄՆ-ն նաեւ ողջունել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ազատականացմանն ուղղված բարեփոխումները», - ասված է հաղորդագրության մեջ: