Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ Փարիզում ավարտվել է նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցը. մասնակիցները հեռանում են Բաստիլիայի հրապարակից: Մոտ կես ժամ տևած բողոքի ցույցից հետո կազմակերպիչներն իրենց հետ տարել են ամբիոնը, որը տեղադրված է եղել բեռնատար ավտոմեքենայի մեջ:
Ցույցի ժամանակ հայտարարվել է ապագայում ակցիաները շարունակելու որոշման մասին:
Գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանությունը դեռևս չի բացել արգելափակված փողոցները, տրանսպորտի շարժումը չի վերականգնվել, սակայն մթնոլորտը հանգիստ է: Փարիզում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել ցուցարարների դեմ:
Հայտնի է՝ «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, հաղթելով կիրակնօրյա ընտրություններում, դարձել է Ֆրանսիայի նախագահ։