Աֆղանստանի Անկախ ընտրական հանձնաժողովը (ԱԸՀ) եւ ՄԱԿ-ի դիտորդները ավարտել են երկրում կայացած նախագահական ընտրություններում ընտրողների բոլոր ձայների վերահաշվարկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Տոլո-նյուս» աֆղանական գործակալությանը: Սակայն ԱԸՀ-ի ներկայացուցիչ Նուր Մոհամադ Նուրի հայտարարության մեջ չի մատնանշվում ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների պաշտոնական հրապարակման ամսաթիվ ը:

 

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցել են ֆինանսների նախկին նախարար Աշրափ Գանի Ահմադզայը եւ արտաքին գործերի նախկին նախարար Աբդուլա Աբդուլան, կայացել Է հունիսի 14-ին: Սակայն երկու թեկնածուներն Էլ հրաժարվել են ընդունել քվեարկության արդյունքները՝ միմյանց մեղադրելով խարդախության մեջ: Տարաձայնությունները հաղթահարելու նպատակով ՄԱԿ-ի ներկայացուցիչների հսկողության ներքո նշանակվել Էր վիճահարույց քվեաթերթիկների փորձաքննություն: Դրա արդյունքների հիման վրա ենթադրվում Էր հրապարակել Իսլամական Հանրապետության նոր ղեկավարի անունը:

 

Մինչդեռ օգոստոսի վերջին երկու թեկնածուներն Էլ որոշեցին բոյկոտել ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների ձայների ստուգման եզրափակիչ փուլը: Երկու թեկնածուների շտաբներից դիտորդները դադարեցրին մասնակցությունը քվեաթերթիկների ստուգմանը:

 

Չնայած երկու ընդդիմախոսների հակազդմանը, ՄԱԿ-ը շարունակել Է ձայների աուդիտը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: