Եգիպտոսում ընթանում է նախագահական ընտրությունների քվեների հաշվարկը: Նախնական տեղեկություններով' առաջատարն է Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարար Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին: Եգիպտական լրատվամիջոցների տեղեկության համաձայն՝ Սիսին ստացել է ձայների 92,9 տոկոսը: Նրա օգտին քվեարկել է 23 միլիոնից ավելի մարդ, իսկ Համդին Սաբահիի օգտին՝ 752 հազար, անվավեր է համարվել մոտ 1 միլիոն քվեաթերթիկ:

 

Եգիպտոսում մայիսի 26-28-ը տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Մրցակցությունն ընթացել է Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարար Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսիի և սոցիալիստ Համդին Սաբահիի միջև:

 

Արտասահմանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին հավաքել է ձայների 93 տոկոսը: