Ուզբեկստանի գործող նախագահ Իսլամ Քարիմովը հաղթանակ Է տարել պետության ղեկավարի ընտրություններում՝ հավաքելով ձայների 90,39 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին Տաշքենդում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել Է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Միրզա- ՈՒլոզգբեկ Աբդուսալոմովը:
«Քարիմովի օգտին ձայն Է տվել 17,2 մլն մարդ կամ քվեարկությանը մասնակցած ընտրողների ընդհանուր թվի 90,39 տոկոսը»,-ընդգծել Է նա: «Ուզբեկստանի Հանրապետության նախագահի ընտրությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածին համապատասխան, դա իրավունք Է տալիս նրան համարել պետության ընտրված ղեկավար:
Ուզբեկստանի նախագահի ընտրություններն անցել են մրցակցության բացակայության պայմաններում: Այս եզրակացությանն Է եկել ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի դիտորդական առաքելությունը: Առաքելության բրիֆինգի ժամանակ հայտարարվել Է, որ ընտրարշավը բնութագրվում Էր «մրցակցության եւ քաղաքական հայացքների բացակայությամբ»: Նրա կարծիքով՝ «ընտրությունները դարձել են բավականին վերահսկվող քաղաքական գործընթաց եւ տեղ չեն թողել ընդդիմության համար»:
Իր հերթին, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ԱՊՀ-ի դիտորդների առաքելության ղեկավար, Համագործակցության գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը մարտի 30-ի բրիֆինգի ժամանակ հայտարարել Է, որ Ուզբեկստանի նախագահի մարտի 29-ի ընտրություններն անցել են ազատ մթնոլորտում եւ երկրի ընտրական օրենսդրությանը համապատասխան:
«Ընտրություններն ապահովել են քաղաքացիների ազատ կամաարտահայտումը եւ անցել են Սահմանադրությանը եւ Ուզբեկստանի մյուս օրենսդրական փաստաթղթերին լիովին համապատասխան»,-ընդգծել Է Լեբեդեւը, հավելելով, որ հանրապետության ընտրական օրենսդրությունը համապատասխանում Է միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին: