Ուկրաինայում նախագահական մրցարշավի առաջատար Պյոտր Պորոշենկոն բոլոր քվեաթերթիկների տվյալների ամփոփումից հետո ստացել է ընտրողների ձայների 54,7 տոկոսը: Այդ մասին նշվում է Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:

 

Հանրապետության նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն գտնվում է երկրորդ հորիզոնականում և 12,8 տոկոս ձայներով լրջորեն հետ է մնում Պորոշենկոյից: Երրորդ տեղը, նախկինի պես, զբաղեցնում է Ուկրաինայի «Արմատական կուսակցության» առաջնորդ Օլեգ Լյաշկոն, որն ստացել է ձայների 8,32 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: