Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հաղթանակ է տարել երկրի նախագահական ընտրություններում: Այդ մասին հայտնում է Reuters-ը' վկայակոչելով Եգիպտոսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 

Ընդգծվում է, որ Սիսիի օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցածների 96,91 տոկոսը: Նրա մոտակա մրցակցի' Համդին Սաբբահի օգտին քվեարկել է եգիպտացիների 3.09 տոկոսը:

 

ԿԸՀ-ում նաև տեղեկացրել են, որ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող եգիպտացիների 47 տոկոսը, մոտավոր տվյալներով' 25 մլն մարդ: