Եգիպտոսի նախագահի թեկնածու, նախկին Պաշտպանության նախարար Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին հայտարարել է, որ իր հաղթելու դեպքում «Մուսուլման եղբայրներ» խմբավորումը գոյություն չի ունենա: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, նա «Մուսուլման եղբայրներին» մեղադրել է հարձակումներ իրականացնելու և սպանության փորձ կատարելու մեջ: Նա նաև նշել է, որ երկու անգամ իր դեմ մահա փորձ է կատարվել, սակայն մանրամասներ այդ մասին չի նշել: «Գիտեմ, որ ոչ ոք ժամանակից շուտ կյանքս չի խլի»,- ասել է Սիսին:

 

Նա նաև տեղեկացրել է, որ ընտրություններում իր հաղթելու դեպքում բանակին որևէ դեր չի տալու պետության ղեկավարման հարցում: Սիսիի խոսքով, բանակի դերը միայն հայրենիքը պաշտպանելն է, և նա քաղաքականության մեջ դերակատարություն չունի:

 

Եգիպտոսում նախագահական ընտրությունները կկայանան մայիսի 26-ին և 27-ին: Սիսիի միակ մրցակիցը սոցիալիստ Համդին Սաբբահին է: