Եգիպտոսի վարչապետ Հազեմ Ալ-Բաբլաուին «Մուսուլման եղբայրներ»-ին անվանել է ահաբեկչական խմբավորում. գրում է gazzeta.ru-ն:

 

«Մուսուլման եղբայրներ»-ն ահաբեկչական խմբավորում է, որը ցույց տվեց իր դիվային դեմքը՝ սադրանքներ և ոտնձգություն կատարելով Եգիպտոսի անվտանգության նկատմամբ: Բայց նմանատիպ ահաբեկչությունները չեն խանգարի մեզ նահանջել և եգիպտացիներին չեն խանգարի գնալ և զանգվածաբար քվեարկել Սահմանադրության հարցով հանրաքվեին»,-հայտնել է վարչապետը Ալ-Մանսուրա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել է 14, և տուժել' մոտ 100 մարդ:

 

Հիշեցնենք, որ այսօր Եգիպտոսի Ալ-Մանսուրա քաղաքում ոստիկանության շտաբ-գրասենյակի մոտ պայթեցվել է ականապատ ավտոմեքենա, որում եղել է 500 կգ պայթուցիկ նյութ: Պայթյունի հետևանքով ավերվել է 5 հարկանի շինության մի մասը, փլուզվել են հարակից ազգային թատրոնի, բանկի շենքերն ու մի քանի բնակելի տուն: Դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության ու փրկարարական խմբերը: