Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած պայթյունների հետևում միավորված ահաբեկչական խմբավորում է կանգնած: Նման կարծիք է հայտնել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

 

«Անկարայում կրկնակի պայթյան մեջ ներգրավված է միավորված խմբավորումը: Այն իր մեջ ներառում է «Իսլամական պետության» գրոհայիններ (ծայրահեղական կազմակերպության), Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ծայրահեղականներ, ինչպես նաև արտասահմանյան հատուկ ծառայությունների գործակալներ»,- ասել է նա:

 

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում հոկտեմբերի 10-ին երկու պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 102 մարդ: Ահաբեկչությունն իրականացրել են երկու մահապարտներ: