Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունները հայտնաբերել են զինյալ խմբի, որը նախատեսել է երկրի տարածքում ահաբեկչություններ իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:
Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ նախաձեռնել են ստեղծել «Կովկասյան ջեմաաթներ» խմբավորման զինյալ թևը, որը կենթարկվեր արտերկրում գործող ծայրահեղական ահաբեկչական կառույցին: Խմբի անդամները ձեռք էին բերել զգալի քանակությամբ զենք ու զինամթերք, պայթուցիկ նյութեր' պատրաստվելով երկրի տարածքում ահաբեկչական գործողությունների:
Զինյալ խմբի անդամները ձերբակալվել են: Օպերատիվ-հետաքննչական գործողությունները շարունակվում են: