Կառավարության հուլիսի 20-ի նիստում հաստատվեց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնություն միջև՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Ըստ այս համաձայնագրի՝ երկու կողմերը համատեղ սահմանում են խաղաղ ժամանակ փոխգործակցության կազմակերպման կարգը ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծության, միացյալ խմբավորման կիրառման ընդհանուր մտահղացման մշակման, դրա կիրառման համատեղ պլանավորման ժամանակ:
Ագրեսիայի անմիջական սպառնալիքի ժամանակաշրջանում և պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միջև փոխգործակցության կազմակերպման նպատակով Կողմերի Լիազորված մարմինները նախատեսում են օպերատիվ խմբեր ուղարկել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբ և Ռուսաստանի Դաշնության հարավային ռազմական օկրուգի շտաբ: