Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն Եգիպտոսում: Այդ որոշումը կայացվել է շաբաթ օրը Կահիրեի դատարանի կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
2013 թվականի հուլիսի սկզբին «Մուսուլման եղբայրների» և նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխաանությունից հեռանալուս հետո Եգիպտոսում սրվել է անվտանգության ոլորտում իրավիճակը: Երկրում ակտիվացել են ծայրահեղական խմբավորումները, որոնք գործում են հիմնականում Սինայի թերակղզու հյուսիսում: Այդ ընթացքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել են հարյուրավոր ոստիկաններ և զինծառայողներ:
Շատ եգիպտացիներ կարծում են, որ հենց ՀԱՄԱՍ շարժումն է վերահսկում Գազայի սեկտորը, և, ըստ էության, «եղբայրության» ճյուղն է, որն աջակցում է եգիպտացի արմատականներին: