Եգիպտոսի Գիզա նահանգի քրեական դատարանում 10 անձ դատապարտվել է մահապատժի: Նրանք մեղավոր են ճանաչվել ահաբեկչական գործողությունների հետ կապ ունենալու համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Եգիպտոսի Իմբաբա շրջանում ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու գործով անցնող ևս մի քանի ծայրահեղականներ դատապարտվել են ցմահ ազատազրկման:

 

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ դատապարտյալները «ձևավորվել են անօրինական կազմակերպություն, որի նպատակն է եղել հարձակվել հասարակական շենքերի վրա, սպառնալիքներ ստեղծել կառավարության համար, իրականացնել ահաբեկչություն` ուղղված քրիստոնյաների և երկրի զինված ուժերի ներկայացուցիչների դեմ»: