Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը հայ գործարար Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Դատարանը որոշում է կայացրել Լևոն Հայրապետյանին մեղավոր ճանաչել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ կետով և դատապարտել 4 տարվա ազատազրկման»,- ասված է հրապարակված դատավճռի մեջ:

 

Դատարանը Լևոն Հայրապետյանին մեղավոր է ճանաչել 700 հազար դոլար գումարի խարդախության մեջ: Հետաքննության վարկածով Հայրապետյանը՝ փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ համատեղ, Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար Է վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանը աջակցելու խոստումով, սակայն իրապես չէր կարող ազդել դատավճռի վրա: