Ադրբեջանական Ղազախի շրջանի դատարանում հունվարի 23-ին տեղի է ունեցել Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլիի դատավարությունը:
Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Դատարանը Գյոզալ Բայրամլիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման:
Դատախազը պահանջել էր Բայրամլիին դատապարտել 4 տարվա ազատազրկման, իսկ մեղադրայլի պաշտպանը պահանջել էր ազատ արձակել մեղադրյալին՝ հաշվի առնելով մեղադրանքի անհիմն լինելը:
Բայրամլին վերջին խոքի ժամանակ նշել է, որ իր ձերբակալությունը և այս դատավարությունը պարունակում են քաղաքական մոտիվներ, ինչից հետո դատավորը թույլ չի տվել ավարտին հասցնել ասելիքը:
Գյոզալ Բայրամլին ձերբակալվել է 2017թ-ի մայիսի 25-ին վրացա-ադրբեջանական սահմանային մաքսակետում և մեղադրվում է մաքսանենգության մեջ: Ըստ Ադրբեջանական ոստիկանության հաղորդման` ադրբեջանական սահմանային անվտանգության ներկայացուցիչները Բայրամլիի մոտ հայտնաբերել էին չհայտարարագրված 12 հազար ԱՄՆ դոլար: Բայրամլին իր հերթին հայտարարել էր, որ այդ գումարը գցել են իր պայուսակի մեջ իրեն ձերբակալելու նպատակով և, որ իր ձերբակալությունը իշխանությունների պատվերն է:
Ադրբեջանում և նրա սահմաններից դուս գործող մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարթ կազմակերպություններ Բայրամլիին հայտարարել են քաղբանտարկյալ: