Մեղադրողը միջնորդեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։
Մեղադրող Արամ Արամյանը ապացուցված համարեց Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքը՝ փողերի լվացում, ինչպես նաև՝ Վրաստանից ԻԳԼԱ տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելը։ Մեկ ժամից ավելի ներկայացված մեղադրական ճառում մեղադրողը նշեց, որ ծանրացնող հանգամանք է Սամվել Բաբայանի, ինչպես նաև Սանասար Գաբրիելյանի դերն այս գործընթացում։ Սանասար Գաբրիելյանին մեղադրողը միջնորդեց դատապարտել 4 տարվա ազատազրկման, Կարեն Քոչարյանին՝ 3, Անդրանիկ Քոչարյանի և Ժորա Զաքարյանի նկատմամբ միջնորդեց սահմանել փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով, Դավիթ Հարությունյանին միջնորդեց 2 տարվա ազատազրկման դատապարտել, Արմեն Պողոսյանին՝ 3։
Աղբյուրը՝ a1plus.am