Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում մեղադրողը հրապարակեց մեղադրական ճառը: Ըստ այդմ, մեղադրողը Վազգեն Խաչիկյանի համար միջնորդեց ազատազրկում՝ 13 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ pastinfo.am-ից, գործով ամբաստանյալներ Աշոտ Աբրահամյանի համար դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը պահանջեց դատապարտել ազատազրկման 6 տարի 6 ամիս, Հովհաննես Գրիգորյանին՝ 6 տարի 2 ամիս, Վիգեն Գևորգյանին և Արթուր Սուքիասյանին՝ 4 տարի 6 ամիս, Վահագն Խաչատրյանին և Հովհաննես Հովհաննիսյանին՝ 5 տարի 6 ամիս, Սամվել Էլբակյանին՝ 5 տարի, իսկ Համլետ Մարտիրոսյանին, Բագրատ Մուրադյանին, Արմեն Խաչատրյանին և Հրանուշ Դանիելյանին՝ 4-ական տարի ժամկետով ազատազրկման:

 

Միաժամանակ մեղադրողը միջնորդեց Հրանուշ Դանիելյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

Մեղադրող դատախազը նաև նշեց, որ ամբաստանյալների՝ պետությանն ունեցած պարտքը կազմում է 267մլն 583 հազար 336 ՀՀ դրամ:

Հաջորդ՝ հոկտեմբերի 23-ին կայանալիք դատական նիստին պաշտպանական կողմը հանդես կգա ճառերով: