Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, ավարտվել է սոցիալական ոլորտի չարաշահումների վերաբերյալ հերթական գործով դատաքննությունը: Իր մեղադրական ճառում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Հ.Ենոքյանը նշել է, որ 7 ամբաստանյալների վերաբերյալ այս գործի առանձնահատկությունը նաև այն է, որ պետական բյուջեից հատկացված կենսաթոշակների գումարների հափշտակության արդյունքում խաթարվել է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի' ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության, բնականոն գործունեությունը: Ըստ մեղադրողի՝ խեղաթյուրվել են այդ ոլորտը կարգավորող «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և այն կանոնակարգող իրավական ակտերի պահանջները, բազմաթիվ տարեց, միայնակ և վատառողջ կենսաթոշակառուներ մինչ օրս չեն կարողացել ստանալ իրենց օրինական կենսաթոշակների գումարները: Մեղադրող կողմը գտնում է, որ քրեական գործի նախաքննությամբ և դատաքննությամբ հիմնավորվել է մեղադրանքը: Ըստ այդմ, Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարային ծառայության պետի՝ 2002թ. հուլիսի 1-ի հրամանով' մինչև 2010թ. դեկտեմբերի 30-ը Երևան քաղաքի «Շենգավիթ-1» տարածքային ստորաբաժանման պատասխանատուի պաշտոնը զբաղեցրած ամբաստանյալ Արմեն Գրիգորյանի հանձնարարությամբ տեսուչ-վճարողները պարզել են Հայաստանի Հանրապետությունից բացակայող կամ կենսաթոշակների վճարային ցուցակներից չհանված հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները և, օգտվելով այդ հանգամանքներից, 2006-2010թթ. ընթացքում վճարային ցուցակներում կեղծելով այդ կենսաթոշակառուների ստորագրությունները' նրանց անվամբ անհիմն ելքագրել են իրենց վստահված կենսաթոշակի գումարները և Արմեն Գրիգորյանի հետ խմբով յուրացման եղանակով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի' ընդհանուր 4.841.529 դրամ կենսաթոշակի գումարներ: Արմեն Գրիգորյանը, Էմիլ Մաճկալյանի հետ' խմբով, վերը նկարագրված եղանակով յուրացմամբ հափշտակել է անհիմն ելքագրված ընդհանուր' 2.821.397 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար, որից վերականգնել է Կարապետ և Սոնա Ջանբազյանների գումարից' 655.000 ՀՀ դրամը: Արմեն Եղիազարյանի հետ խմբով, վերը նկարագրված եղանակով, յուրացմամբ հափշտակել է անհիմն ելքագրված ընդհանուր' 132.394 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար: Սամվել Հարությունյանի հետ խմբով, վերը նկարագրված եղանակով յուրացմամբ հափշտակել է անհիմն ելքագրված ընդհանուր' 257.814 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար: Կարինե Պողոսյանի հետ խմբով, վերը նկարագրված եղանակով յուրացմամբ հափշտակել է անհիմն ելքագրված ընդհանուր' 807.866 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար: Աննա Նիկողոսյանի հետ խմբով, վերը նկարագրված եղանակով յուրացմամբ հափշտակել է անհիմն ելքագրված ընդհանուր' 822.058 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար: Բացի Արմեն Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով կատարած հափշտակություններից, ամբաստանյալներ Էմիլ Մաճկալյանը, Արմեն Եղիազարյանը, Աննա Նիկողոսյանը, ինչպես նաև Կամո Պետրոսյանը 2006-2010թթ. ընթացքում իրավունք վերապահող և պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակներում ընդգրկված կենսաթոշակառուների տվյալների դիմաց ստորագրությունները կեղծելով, յուրացման եղանակով կատարել են նաև այլ հափշտակություններ: Մասնավորապես, Էմիլ Մաճկալյանը յուրացմամբ հափշտակել է խոշոր չափերով' ընդհանուր 1.147.456 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար, որից նախաքննության ընթացքում վերականգնել է 254.658 դրամը: Աննա Նիկողոսյանը յուրացմամբ հափշտակել է զգալի չափերի' ընդհանուր 65.214 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար, որը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնել է: Կամո Պետրոսյանը յուրացմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով' ընդհանուր 4.386.022 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, որից վերականգնվել է 2.020.000 և 41.750 դրամը: Արմեն Եղիազարյանը յուրացմամբ հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուր 1.026.480 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար, որն ամբողջությամբ, ինչպես նաև Արմեն Գրիգորյանի հետ խմբով հափշտակած 132.394 դրամը նախաքննության ընթացքում վերականգնել է: Արմեն Գրիգորյանը կամովին վերականգնել է հանցագործությամբ պատճառված վնասից 2.421.000 ՀՀ դրամ գումարը: Դատարանում բոլոր ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել առաջադրված մեղադրանքում, օգտվելով իրենց դատավարական իրավունքից՝ հրաժարվել դատարանում ցուցմունք տալուց և պնդել իրենց ինքնախոստովանական նախաքննական ցուցմունքները: Մեղադրողը միջնորդել է ամբաստանյալ Արմեն Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով' առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 6 տարի ժամկետով՝ 1.909.135 դրամը չգերազանցող գույքի բռնագրավմամբ, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 3 տարի ժամկետով: Կամո Պետրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 տարի 6 ամիս ժամկետով, 1.794.272 դրամը չգերազանցող գույքի բռնագրավմամբ, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 3 տարի ժամկետով: Էմիլ Մաճկալյանը, ըստ մեղադրողի, պետք է մեղավոր ճանաչվի ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով՝ մի խումբ անձնանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերի յուրացում կատարելը, և 325-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նրա նկատմամբ սահմանել պատիժ' ազատազրկում՝ 3 տարի 6 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով Էմիլ Մաճկալյանի նկատմամբ սահմանել պատիժ' ազատազրկում 1 տարի ժամկետով: Միաժանակ, մեղադրողը միջնորդել է կիրառել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի՝ 2011թ. մայիսի 26-ի որոշման 2-րդ մասի 4-րդ կետը. նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժի կրումից: Մեղադրողը միջնորդել է ամբաստանյալ Արմեն Եղիազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նրա նկատմամբ սահմանել պատիժ' ազատազրկում՝ 3 տարի ժամկետով' որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով' ազատազրկում՝ 1 տարի ժամկետով: Միաժամանակ, մեղադրողը միջնորդել է կիրառել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի՝ 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը. նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժի կրումից: Ամբաստանյալ Կարինե Պողոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով նրա նկատմամբ սահմանել պատիժ' ազատազրկում՝ 3 տարի 6 ամիս ժամկետով' որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 1 տարի ժամկետով: Մեղադրողը միջնորդել է կիրառել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի՝ 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը. նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժի կրումից: Կարինե Պողոսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի 6 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով: Ամբաստանյալ Սամվել Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նրա նկատմամբ սահմանել պատիժ' ազատազրկում՝ 3 տարի 6 ամիս ժամկետով' որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 1 տարի ժամկետով: Կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի՝ 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը' նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժի կրումից, Սամվել Հարությունյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի 6 ամիս ժամկետով' որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով: Ամբաստանյալ Աննա Նիկողոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով նրա նկատմամբ սահմանել պատիժ' ազատազրկում՝ 1 տարի ժամկետով: Կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը. նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժի կրումից: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով նրա նկատմամբ սահմանել պատիժ' ազատազրկում՝ 3 տարի 6 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով Աննա Նիկողոսյանի նկատմամբ սահմանել պատիժ' ազատազրկում՝ 1 տարի ժամկետով: Կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի՝ 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը. նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժի կրումից, Աննա Նիկողոսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի 6 ամիս ժամկետով' որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով, որպիսի պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում: Մեղադրող Ենոքյանը պնդել է ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիական հայցը, որով խնդրել է ամբաստանյալ Կամո Պետրոսյանի մասով բավարարել 1.794.272 դրամի չափով, ամբաստանյալ Էմիլ Մաճկալյանի մասով' 205.798 դրամի չափով, իսկ ամբաստանյալներ Արմեն Գրիգորյանի, Էմիլ Մաճկալյանի, Կարինե Պողոսյանի, Սամվել Հարությունյանի և Աննա Նիկողոսյանի մասով' համապարտության կարգով 1.909.135 (1.859.135) դրամի չափով գումար բռնագանձել:
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/18312
Առաջարկում ենք նաև
01/02/23 16:47
Իրանում դատարանը փողոցում զուգապարի համար 10,5 տարվա ազատազրկման է դատապարտել մի տղայի և աղջկա (տեսանյութ)
28/01/20 19:59
Երգչուհի Նիքի Մինաժի եղբորը 25 տարվա ազատազրկման են դատապարտել 11-ամյա խորթ դստեր բռնաբարության համար
13/11/17 12:42
Սամվել Բաբայանին միջնորդեցին դատապարտել 7 տարվա ազատազրկման
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան