Այսօրվա իր մեղադրական ճառում մեղադրող Վահագն Մուրադյանը միջնորդեց շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու մեջ մեղադրվող երեք ոստիկանների դատապարտել 8-ական տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստում մեղադրողը կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող բժիշկ Գևորգ Մարտիրոսյանին միջնորդեց դատապարտել տուգանքի՝ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով: Մեղադրողը գտնում է, որ նախաքննությամբ ու դատաքննությամբ լիովին հիմնավորված, ապացուցված և հաստատված է ամբաստանյալներ Վաղինակ Վարդանյանին, Էդուարդ Զաքարյանին, Գևորգ Գևորգյանին և Գևորգ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքը, նրանց մեղսագրվող արարքները ճիշտ են որակված: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին թմրանյութ օգտագործելու կասկածանքով վարչություն բերման ենթարկված Դավիթ Եդիգարյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության է եկել հիշյալ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանի և օպերլիազոր Գևորգ Գևորգյանի հետ: Իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակում Դավիթ Եդիգարյանին պատասխանատվության չենթարկելու, վերջինիս տոքսիկաքիմիական փորձաքննության չներկայացնելու նպատակով և նրա համար այլ անբարենպաստ հետևանքներ չառաջացնելու սպառնալիքով, խմբի հանցավոր մտադրությունն ի կատար ածելու համար Էդուարդ Զաքարյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության վարչական շենքի մոտ միջնորդի' Գևորգ Մարտիրոսյանի միջոցով Դավիթ Եդիգարյանից ու վերջինիս քրոջ նշանածի՝ Խաչատուր Մանուկյանից պահանջել է 1.217.940 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի կաշառք: Մեղադրող Մուրադյանը գտավ նաև, որ ամբաստանյալների հայտարարությունները, թե հեռախոսային խոսակցություններում արծարծվող գումարային հարցերը որևէ առնչություն չունեն գործի հետ և որ խոսք է գնացել ամբաստանյալ Էդուարդ Զաքարյանի անձնական գումարային խնդիրների մասին, անհիմն են, չեն բխում գործի փաստական տվյալներից և հետապնդում են քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ: Տուժող Դավիթ Եդիգարյանի ներկայացուցիչ Հունան Բաբայանի տեսակետը որոշ հարցերի շուրջ էապես տարբերվում էր մեղադրողի դիրքորոշումից, ինչն, ըստ ներկայացուցչի, ոչ թե մեղադրանքի կողմի, այլ երկու իրավաբանների կարծիքների տարբերության մասին է խոսում: Այսպես, ըստ Հ.Բաբայանի, պաշտանատար անձը՝ Է.Զաքարյանը պահանջել է գումար, դա անհերքելի է, սակայն օպերլիազորը որևէ լծակ չունի ազդելու ինքնուրույն փորձագիտական հիմնարկի եզրակացության վրա: Բացի այդ, օպերլիազորը համապատասխան օրենքի որևէ նորմով չի կարող բժշկին՝ տուժող Դ.Եդիգարյանին, զրկել բժշկի լիցենզիայից, իսկ նրա բուժհիմնարկին՝ տուգանել: Ըստ տուժողի ներկայացուցչի, չի հաստատվել նաև գումարի՝ մեղադրական եզրակացությունում նշվող չափը՝ 3000 ԱՄՆ դոլար, 2000-3000 դոլարի միջև տատանումները «բանակցությունների» հետևանք էին: Ի դեպ, տուժողը ներկա չէր դատական նիստին, նա դատարանին ուղղված գրությամբ, մասնավորապես, հայտնել էր, որ որևէ պահանջ չունի ամբաստանյալներից: Օգոստոսի 20-ի դատական նիստում ճառերով հանդես կգա պաշտպանական կողմը: Դատավարության տևական ընդմիջումը պայմանավորված էր առաջիկայում մեղադրողի՝ հերթական արձակուրդում գտնվելու հանգամանքով:
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/18617
Առաջարկում ենք նաև
15/05/23 11:23
Մալիշկայի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ զրկվելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից
01/02/23 16:47
Իրանում դատարանը փողոցում զուգապարի համար 10,5 տարվա ազատազրկման է դատապարտել մի տղայի և աղջկա (տեսանյութ)
28/01/20 19:59
Երգչուհի Նիքի Մինաժի եղբորը 25 տարվա ազատազրկման են դատապարտել 11-ամյա խորթ դստեր բռնաբարության համար
13/11/17 12:42
Սամվել Բաբայանին միջնորդեցին դատապարտել 7 տարվա ազատազրկման
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան