Թուրքիայի Ադանա քաղաքում գտնվող Ինջիրլիք ռազմաբազայի ամերիկյան ինքնաթիռի և տեղի ալևիական միությունների վրա հարձակում ծրագրելու մեջ մեղադրվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ռենատ Բակիևը, դատապարվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման:
Ինչպես հաղորդում է «CNNTurk» լրատվամիջոցը, որոշումը կայացրել է Քիլիսի ծանր հանցանքների դատարանը:
Ինչպես հաղորդում է «CNNTurk» լրատվամիջոցը, որոշումը կայացրել է Քիլիսի ծանր հանցանքների դատարանը:
Նա մեղադրվում է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեջ:
Աղբյուրը նշում է, որ նա կալանավորվել էր Թուրքիայի սահմանամերձ Քիլիս նահանգում, երբ փորձել էր Սիրիայից մուտք գործել Թուրքիա: