ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը Երեւան քաղաքի Ավանի դատարանում է։ 2018 թվականի հեղափոխության օրերին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակ կիրառելու քրեական գործով նա մեղադրյալի աթոռին է։ Վերջինս իր վերջին խոսքը ասաց դատարանում։
Մեղադրող դատախազը պահանջել է 11 տարվա ազատազրկում։ Դատավոր Հարություն Մանուկյանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այս մասին հայտնում է armlur.am-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը մեղադրվում է հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։