Եմենի կառավարական ուժերի դեմ պայքարող «Անսար Ալլահ» (հոուշիներ) խմբավորման հսկողության տակ գտնվող Սանայի անվտանգության դատարանը «պետական դավաճանության համար» մահապատժի է դատապարտել երկրի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիին։ Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նա, ինչպես նաև այլ 6 պաշտոնյաներ դատապարտվել են նաև Սաուդյան Արաբիայի և դրա դաշնակիցների հետ համագործակցության համար։
Դատարանի որոշումը հրապարակվել է Եմենի հոուշիների դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմաօդային ուժերի գործողությունների սկզբի 2-ամյակի նախօրեին։
Ինչպես տեղեկացրել է SABA գործակալությունը, «միլիոնավոր եմենցիներ այսօր զանգվածային հանրահավաքի են դուրս եկել Սանայի կենտրոնի Սաբին հրապարակ, որպեսզի նշեն սաուդական ագրեսիային դիմադրության երկրորդ տարելիցը»։