2013-ի ապրիլին Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյունների գործում գլխավոր մեղադրյալ Ջոհար Ցարնաևը մահապատժի է դատապարտվել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նման վճռի միաձայն հանգել են բոլոր 20 ատենակալները: Դատավճռի քննարկումը սկսվել է մայիսի 14-ին:
Ցարնաևի գործով լսումների երկրորդ փուլը սկսվել է ապրիլի 21-ին: Ցարնաևը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքի 30 կետով, որոնցից 17-ը մահապատիժ է ենթադրում: Մեղադրող կողմը պահանջում է խոստովանել, որ եղբայրները համագործակցել են: