Եվրամիությունը դատապարտել է Մոսկվայում տեղի ունեցած հարձակումը։

«Եվրամիությունը ցնցված է Մոսկվայում «Կրոկուս Սիթի Հոլի» վրա ահաբեկչական հարձակման հաղորդումներից։ Եվրամիությունը դատապարտում է քաղաքացիական անձանց վրա ցանկացած հարձակում։ Մեր մտքերը Ռուսաստանի բոլոր տուժած քաղաքացիների հետ են»,-գրել է Եվրամիության արտաքին ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն։