Մոսկվայի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության տուժածների թիվը հասել է 8-ի:

 

Յոթ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, մեկը հրաժարվել է հոսպիտալացումից, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

Ավելի վաղ РЕН ТВ-ի լրագրողները զրուցել են Իռլանդիայի քաղաքացու հետ, ով դեպքի ականատեսն էր: Նա պատմել է, որ միջադեպի պահին զբոսնում էր փողոցում: