Թուրքիայի Իզմիրի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 6, վիրավորվել է 202 մարդ, 2 տասնյակից ավելի շենքեր են փլվել: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների գործակալությունը (AFAD):
Նշենք, որ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինն իր թվիթերյան էջում գրել է, որ Ֆրանսիան պատրաստ է անհապաղ օգնել Թուրքիային և Հունաստանին, եթե երկու երկրների կառավարություններից որևէ մեկը հայտարարի դրա կարիքի մասին:
Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը: