Կիևում նախօրեին բռնկված անկարգությունների արդյունքում վիրավորված իրավապահ մարմինների աշխատակիցների թիվը հասել է 150-ի. գրում է ուկրաինական 5-րդ ալիքը:
Հեռուստաընկերության տվյալներով' տուժել է Բերկուտ հատուկ ստորաբաժանման' 100, և այլ ստորաբաժանումների' 50 մարտիկ:
Իր հերթին, պետական քաղաքային վարչակազմը տեղեկություն է հրապարակել բողոքի ակցիայի մասնակիցներից 150 հոգու վիրավորվելու մասին: Նրանցից 109-ը հոսպիտալացվել է: