Մոտ 16 ժամ է, ինչ Կիևի Գրուշևսկու փողոցում շարունակվում են ցուցարարների բախումները «Բերկուտի» հատուկ ջոկատայինների հետ, որի ընթացքում վիրավորների թիվը հասել է 100-ի: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Չնայած ցուցարարների թիվը պակասել է, բայց իրավապահ մարմինների զինվորները շղթա են կազմել Գրուշևսկու փողոցում և Մարինյան զբոսայգում:

 

«Բերկուտի»' մեծ թվով ջոկատայինների հոսքն Ուկրաինայի նախագահի վարչակազմի շենքի մոտ, շարունակվում է:

 

Ակտիվիստները բարիկադներ են կանգնեցրել Պետրովսկայայի փողոցում, որպեսզի պաշտպանվեն «Բերկուտի» հարձակման ժամանակ:

 

Ցուցարարների և ոստիկանների միջև շարունակվում են բախումները. նրանց միջև' որպես սահմանագիծ են հանդիսանում ոստիկանների և բեռնատարների այրված մնացորդները: