Թահրիր հրապարակում տեղի է ունենում Եգիպտոսի գործող իշխանության կողմնակիցների ակցիան։ Եգիպտոսում ցուցարարների և ոստիկանության բախումների հետևանքով տուժել է առնվազն՝ 170 մարդ։ 

 

Ոստիկանությունն արցունքաբեր գազ և զենք է կիրառել ցուցարարներին ցրելու համար, որոնք փողոց են դուրս եկել՝ նշելու հեղափոխության երրորդ տարին, որը 2011թ.-ին հանգեցրեց նախագահ Հոսնի Մուբարաքի տապալմանը։

 

Ցուցարարների թվում եղել են իսլամիստական և լիբերալ ուժերի ներկայացուցիչներ։

 

 Ավելի վաղ Կահիրեում երկու օրվա ընթացքում 5 պայթյուն է որոտացել։ Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն: