«Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի, հայտնում է ТАСС գործակալությունը։ Նրանցից շատերը ստացել են ամբուլատոր բուժօգնություն։

«Ըստ թարմացված տվյալների՝ տուժել է 382 մարդ, այդ թվում՝ ինը երեխա։ Մեծամասնությունը՝ 217 տուժած, ստացել է ամբուլատոր բուժօգնություն։ Նախկինում հոսպիտալացվել էր 165 մարդ, որոնցից 96-ն արդեն դուրս է գրվել»,- ասել է գործակալության աղբյուրը։

Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ասել է, որ Crocus City Hall-ի այցելուները միջադեպից հետո շոկի մեջ են եղել և անմիջապես չեն դիմել բժշկական օգնության։ Ուստի բժշկական կազմակերպությունների կողմից տվյալները ճշտելուց հետո տուժածների թիվն ավելացել է։

Մահացածների թիվը, վերջին տվյալներով, 143 մարդ է։