Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած բախումների ընթացքում տուժածների թիվն ավելացել Է՝ հասնելով 675-ի: Այդ մասին ասված Է երկրի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

 

Փետրվարի 24-ի տվյալներով՝ 447 մարդ հոսպիտալացվել Է: Վերջին մեկ օրվա ընթացքում բժշկական օգնության Է դիմել 31 մարդ, որոնցից 24-ը հոսպիտալացվել են:

 

Ըստ վերջին տվյալների՝ բախումների զոհ Է դարձել 82 մարդ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: