Ոստիկանության ճշտված տվյալների համաձայն՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղում Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո Բուենոս Այրեսում սկսված անկարգությունների հետեւանքով 55 մարդ Է տուժել, ձերբակալվել Է ավելի քան 70 հոգի: Ավելի վաղ հաղորդվել Էր յոթ տուժածների եւ շուրջ 30 ձերբակալվածների մասին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», անկարգությունները ծայր են առել հուլիսի 13-ի գիշերը: «Կոթողի» մոտ, որը Արգենտինայի մայրաքաղաքի ճարտարապետական խորհրդանիշն Է, վանդալների խմբերը քարկոծել են նկարահանող բրիգադների ավտոմեքենաները եւ շտապօգնության մեքենաները: Ի պատասխան ոստիկանությունը կիրառել Է արցունքաբեր գազ եւ ջրանետեր:

 

Դրանից հետո վանդալները նահանջել են «Կոթողի» մերձակա հրապարակից եւ սկսել են քարկոծել հարեւանությամբ գտնվող խանութներն ու թատրոններից մեկի շենքը: Հնարավոր վնասի մասին առայժմ չի նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: