Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 133-ի։ Այս մասին մարտի 23-ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
««Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում փլատակների մաքրման արդյունքում ահաբեկչության հետևանքով մահացածների թիվը հասել է 133-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, ըստ «112» Telegram ալիքի, ահաբեկչության հետևանքով զոհվել է 150 մարդ, ևս 200-ը՝ վիրավորվել։