Ռուսաստանի Դաշնության Մագնիտոգորսկ քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Դեկտեմբերի 31-ին Մագնիտոգորսկում պայթյուն էր տեղի ունեցել 10-հարկանի բնակելի շենքերից մեկում: Ըստ նախնական տվյալների՝ պատճառը կենցաղային գազն է եղել: 

Հայտնի է, որ մահացածներից 6-ը երեխաներ են եղել:

Այլ մանրամասներ առայժմ չեն փոխանցվում: