Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա քաղաքի ածխային հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզման ու հրդեհի արդյունքում զոհերի թիվը հասել է 201-ի: Շուրջ 80 մարդ տարբեր աստիճանի վնասվածք են ստացել, ընդ որում նրանցից 20-ը փրկարար ծառայությունների աշխատակիցներ են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անատոլ ու» գործակալությունը:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդզը հայտնել է, որ պայթյունի ժամանակ հանքում գտնվել է 787 մարդ: Նրանց մեծ մասը շարունակում է մնալ հանքում, որտեղ հրդեհը շարունակվում է: Պայթյունի առաջացման պատճառների վերաբերյալ հստակ տեղեկություններ դեռևս չկան: Հանքափորներին փրկելու աշխպատանքներին լծված է 460-ից ավել փրկարար: