Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ի երեկոյան ավերիչ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 137-ի, որոնցից 11-ը՝ հայ, հայտնում է Լիբանանի ԱՆ֊ն։ Ավելի քան 5 հազար մարդ է վիրավորվել։ Անհետ կորածների թիվը տասնյակների է հասնում։ Հիշեցնենք, որ որպես աղետի պատճառ նշվում է վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում ոչ ճիշտ միջոցներով պահպանվող 2750 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունը։