Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ռուսաստանի Դաշնության Օմսկի մարզի Մարյանովսկի շրջանում բնակելի շենքում տեղի ունեցած կենցաղային գազի պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով զոհվել է երեք մարդ: Այս մասին հաղորդում է Օմսկի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են, փլատակների տակ մարդիկ են գտնվում: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների' շենքի առաջին և երկրորդ հարկերում հայտնաբերվել է երկու մարդու դիակ: Պայթյունի հետևանքով փլուզվել են պատշգամբներ։
Ըստ նախնական տվյալների' պայթյունն առաջացել է գազի արտահոսքից, վառված լուցկու գործադրումից: