Ըստ որոշ ռուսական ԶԼՄ-ների՝ 5 մարդ է զոհվել Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի հետևանքով, սակայն Մոսկվայի փոխքաղաքապետ Պյոտր Բիրյուկովը հայտնել է, որ վթարի հետևանքով զոհվածների թիվը հասնում է մոտ 10-ի: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Զոհվածների թիվն այս պահին հասել է 10-ի»,- լրագրողներին ասել է Բիրյուկովը:
Բուժօգնության համար դիմել է ավելի քան 149 մարդ, որոնցից 106-ը հոսպիտալացվել են: Այդ մասին հայտարարել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Գեորգի Գոլուխովը:
Հուլիսի 15-ի առավոտյան Մոսկվայի մետրոյի «Սլավյանսկի բուլվար» կայարանի մոտ Արբատ-Պոկրովյան գծում ռելսերից դուրս են ընկել երեք վագոն: Նախնական տվյալներով՝ գնացքը կանգ է առել լարվածության հանկարծակի անկման պատճառով: