![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/87173.png&w=300&h=200&mt=1505538484)
Մոսկվայի մետրոպոլիտենում այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի։ Այս մասին հայտնում է itar-tass-ը։
«Զոհերից 7-ի մարմինները փոխանցվել են քննչական մարմիններին: Ռելսերից դուրս եկած առաջին վագոնում մնում է 6 դի, ևս 6-ը՝ երկրորդ վագոնում են»,- հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ, ՌԴ Արտակարգ իրավիճակների ղեկավար Ալեքսանդր Գավրիլովը:
Զոհերի ընտանիքներից յուրաքանչյուրին կտրամադրվի 1.5 մլն ռուբլի։ Վթարի մասին տեղեկացվել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը: