Թայվանի մայրաքաղաք Թայբեյում TransAsia Airways ավիաընկերության ATR-72-600 ինքնաթիռի կործմանման հետեւանքով զոհերի թիվը, ըստ վերջին պաշտոնական տվյալների, հասել Է 32-ի: Ավիաաղետից փրկվել Է 15 մարդ, եւս 11-ն անհայտ կորած Է համարվում: Ջրում նրանց որոնումները շարունակում են տասնյակ ջրասուզակներ: Բացառված չԷ, որ ջրի հոսանքը կարող Էր զոհվածների մարմինները տանել վթարի վայրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Անցած գիշեր փրկարարները ամբարձիչի օգնությամբ գետից դուրս են բերել ինքնաթիռի ֆյուզելյաժի բեկորները, ներառյալ դրա առաջնային մասը: Մասնավորապես, նրանք հայտնաբերել են երկու օդաչուների եւ բորտինժեների մարմինները: Ընդհանուր առմամբ օդանավում եղել Է 58 մարդ, այդ թվում՝ անձնակազմի հինգ անդամները եւ 53 ուղեւոր, ներառյալ չինաստանցի 31 զբոսաշրջիկներ: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ավիաընկերությունում, օդանավում օտարերկրացիներ չեն եղել: Ուղեւորների ցուցակում միայն Չինաստանի եւ Թայվանի բնակիչներ են:

 

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ցուցում Է տվել պարզել աղետի պատճառները եւ միջոցներ ձեռնարկել տուժածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար: