Թայբեյում Թայվանի TransAsia Airways ավիաընկերության ATR-72-600 տուրբապտուտակավոր ինքնաթիռի կործմանման զոհերի թիվը հասել Է 35-ի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է կղզու քաղաքացիական ավիացիայի վարչությունը:
Վերջին տվյալներով՝ փետրվարի 4-ին տեղի ունեցած ավիաաղետի ժամանակ ողջ Է մնացել 15 մարդ, 8-ը համարվում Է անհայտ կորած: Ջրասուզակները շարունակում են հետախուզել գետի հունն աղետի վայրից հոսանքն ի վար, որտեղ կարող են գտնվել զոհվածների մարմիններ: Որոնումները դժվարացած են ջրի տակ վատ տեսանելիության պատճառով:
Մինչդեռ, ըստ տեղական զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ փորձագետներն ավարտել են օդաչուների խցիկում խոսակցությունների ձայնագրությունների վերծանումը: Ինքնաթիռի ինքնագրիչներից ստացված տվյալները կարող են հրապարակվել օրվա երկրորդ կեսին: Առաջիկա ժամերին պետք Է Թայբեյ ժամանեն մասնագետներ Ֆրանսիայից եւ Կանադայից՝ այն ընկերությունների ներկայացուցիչները, որոնք արտադրել են ինքնաթիռը եւ շարժիչները:
ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ օդանավում եղել Է 58 մարդ, ներառյալ անձնակազմի հինգ անդամները եւ 53 ուղեւորներ, այդ թվում՝ 31զբոսաշրջիկներ մայրցամաքային Չինաստանից: